26.11.2024
Եվրամիությունն ակնկալում է աշխատել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը «թիթիզացավ» աշխատասենյակով, որտեղից կերտելու է նոր Հայաստանը

Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ ՀՀ վարչապետի պաշտոնում շարունակում է ավանդույթը և ուղիղ եթերի միջոցով պատմում իր օրվա վերջին իրադարձությունների մասին:

Նա նախ նշեց, որ հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ, ծանոացել իրավիճակին ինչպես Հայաստանում, այնպես էլ առաջնագծում: Խոսելով ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ հանդիպումից նա ասաց, որ հանձնարարել է, որպեսզի մաքսազերծումներն իրականացվեն մաքսիմալ կարճ ժամկետներում, զարմանալի արագություններով.

«Որևէ ապրանքի մուտք Հայաստան չի սահմանափակվի, իսկ հակառակ տեղեկություն ունենալու դեպքում ահազանգեք մեր թիմի ներկայացուցիչներին կամ մամուլին»,-հայտարարեց վարչապետը:

Ինչպես և Ազգային Ժողովում, այնպես էլ ուղիղ եթերով նա կրկին հորդորեց քաղաքացիներին` տրամադրեք և պահանջեք ՀԴՄ կտրոնները:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն զեկուցվել է, որ բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի ուշացումներ այս պահի դրությամբ չկան, չկան նաև ուշացումներ թոշակների և նպաստների վճարման գործընթացում:

Նաև նշեց, որ քիչ առաջ արդեն իսկ շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին ՌԴ վարչապետի պաշտոնում վեկանշանակվելու կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել ավելի վաղ իրենց հասցեագրված շնորհավորանքի համար: Հաջորդ հանդիպումը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի հետ է, որի ընթացքում պետք է քննարկվի Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցը Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին:

Վերջում նա «թիթիզացավ»` ուղիղ եթերով ցույց տալով այն աշխատասենյակը, որտեղից այսուհետ կերտելու է նոր Հայաստանը և խոստացավ.

«Մեր կապը կպահպանվի և պարբերաբար ես տեղեկություններ կհայտնեմ»: