30.04.2025
Իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը. Սարգսյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը ՀԱՊԿ-ի ամենաակտիվ անդամներից է. Յուրի Խաչատուրովը շնորհավորել է Փաշինյանին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո կշարունակվի ինտենսիվ համագործակցությունը հանրապետության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 8-ին հաղորդվում է կազմակերպության կայքում:


«Ինտենսիվ համագործակցության շարունակում եմ ակնկալում ՀԱՊԿ-ի ամրապնդման, նրա առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ կազմակերպության անդամ բոլոր պետությունների օրինական շահերի հաշվառմամբ», - ասված է Խաչատուրովի հայտարարության մեջ:


ՀԱՊԿ-ի ղեկավարը շնորհավորել է Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ «քաղաքական փորձը եւ համաժողովրդական աջակցությունը» թույլ կտան Հայաստանի կառավարությանն ամենակարճ ժամանակում իրականացնել հայտարարված բարեփոխումները:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը