12.09.2025
Մոսկվան հույս ունի, որ իրավիճակը ՀՀ-ում կոնսենսուսի հիման վրա կկարգավորվի. Պեսկով
25.04.2018
Մոսկվան հույս ունի, որ իրավիճակը ՀՀ-ում կոնսենսուսի հիման վրա կկարգավորվի. Պեսկով

Ռուսաստանը ինչպես և ավելի վաղ հայտնել էր, կարծում է, որ Հայաստանում ընդդիմության շարունակվող բողոքի ակցիաները, երկրի ներքին գործն է և հույս ունի, որ իրավիճակն առաջիկայում կոնսենսուսի հիման վրա կկարգավորվի: Ինչպես հայտնում է Спутник-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին` նա նշել է, որ Հայաստանի իրավիճակի վերաբերյալ Կրեմլի դիրքորոշումը չի փոխվել: «Մենք առաջավա պես կարծում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է։ Հույս ունենք, որ մեր հայ բարեկամները կկարողանան կարգավորել այս իրավիճակը և առաջիկայում կոնսենսուսի հանգել», — ասել է Պեսկովը: Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան շարունակում է շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:00-ին Հանրապետության հրապարակում շարունակվում են խաղաղ անհնազանդության զանգվածային գործողությունները՝ ուղղված ՀՀԿ-ի իշխանության դեմ: Մինչ այդ հայտարարվել էր, որ Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի բանակցությունները չեղարկվել են: Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը11 օր տեւած հակառավարական մասսայական ցույցերից հետո հրաժարական տվեց վարչապետի պաշտոնին: Այնուհետեւ հրաժարական ներկայացրեց կառավարությունը, իսկ վարչապետի լիազորություններն իրականացնում են Կարեն Կարապետյանը: