Թուրքիան ոչ մի բարդություն չի տեսնում նրանում, որ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, հարաբերություններ է զարգացնում նաև Ռուսաստանի հետ, հայտարարել Է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Հյուսեյն Դիրիոզը, փոխանցում է РИА Новости-ին: «Դրանք գործընթացներ են, որոնք կարող են տեղի ունենալ զուգահեռաբար, և այստեղ ոչ մի անհարմարություն չի կարող լինել: Մենք աշխատանք ենք տանում երկու ուղղությամբ էլ և բարդություններ չենք տեսնում»,- ասել է դեսպանը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:Թուրք դիվանագետի խոսքով՝ Անկարայում «մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին»: