Քիչ առաջ ԱԺ-ում հայտարարվեց, որ փակ, գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ է ընտրվել Հանրապետական կուսակցության անդամ Արա Բաբլոյանը: Նրա օգտին քվեարկել է 88 պատգամավոր, իսկ ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր: Ընդդիմության թեկնածու՝ Ելք դաշինքից առաջադրված ԱԺ նախագահի թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին քվեարկել է 12 պատգամավոր: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ուշագրավ է, որ Ելք դաշինքի խմբակցության կազմում 9 պատգամավոր է, ինչը նշանակում է, որ Մարուքյանի օգտին քվեարկել են նաև այլ խմբակցությունների ներկայացուցիչներ: