ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հույս է հայտնել Թուրքիայի կառավարության հետ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակով համատեղ աշխատանքի մասին, հաղորդում է Reuters-ը:«Մենք թուրքերի եւ տեղում մի քանի ուժերի հետ բանակցում ենք իրավիճակը կայունացնելու եւ իր անվտանգության համար Թուրքիայի լիիրավ մտահոգությունները լուծելու նպատակով», — ասել է նա:Ըստ նրա ՝ ԱՄՆ իշխանությունները ուզում են տեսնել եւ գնահատել՝ կարող են արդյոք նրանք համագործակցել Թուրքիայի համար անհրաժեշտ «անվտանգության գոտու» ստեղծման շուրջ: