Վերջին տարիներին Ադրբեջանի ու Վրաստանի տնտեսական կապերը շատ արդյունավետ զարգանում են ու դրա համար առկա են օբյեկտիվ պատճառներ։ Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Նատիկ Ջաֆարլին։Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր կայցելի Բաքու ու կհանդիպի այդ երկրի ղեկավարության հետ։Նա նշել է, որ Ադրբեջանը Վրաստան է առաքում հիմնականում էներգակիրներ` նավթամթերք, սակայն Վրաստանից ստանում է պատրաստի արտադրանք։Նրա խոսքով, Ադրբեջանի ոչ նավթային հատվածը նույնպես պետք է դուրս գա ու տեղ գտնի վրացական շուկայում։