ՎԶԵԲ-ի տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել Անդրանատոլիական (TANAP) գազատարի նախագծի իրագործման համար 500 միլիոն դոլար հատկացնելը։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով ՎԶԵԲ-ի տարածած հայտարարությունը։ Դրանում նշվում է, որ այդ միջոցները հատկացվելու են «Հարավային գազային միջանցք» ընկերությանը։ TANAP նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 8.6 միլիարդ դոլար։ Նախագծի ֆինանսավորման համար 800 միլիոն դոլար հատկացրել է Համաշխարհային բանկը, ևս 600 միլիոն դոլար՝ Ասիական զարգացման բանկը։