26.07.2025
Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱԺ նախագահի տեղակալների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Վահե Էնֆիաջյանի հետ: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի գրասենյակը:


Հանդիպումների ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի աշխատանքներին, օրակարգին ու միջազգային հարթակներում նրա գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ: Կարևորվել է օրենսդիր մարմնի և իշխանության մյուս թևերի ներդաշնակ փոխգործակցությունը:


Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցելու խորհրդարանի հետ և օժանդակելու նրա գործունեությանը:


 

ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց կա. Ջակումոպուլոս
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին