12.09.2025
Կարեն Կարապետյանը իրավիճակը Հայաստանում քննարկել է նաև Պյոտր Սվիտալսկու հետ
25.04.2018
Կարեն Կարապետյանը իրավիճակը Հայաստանում քննարկել է նաև Պյոտր Սվիտալսկու հետ

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Կողմերն անդրադարձել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ երկուստեք կարևորելով այն երկխոսությամբ և Սահմանադրության շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը: Ինչպես ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին արված՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու իր առաջարկի մասին՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ բոլոր հարցերը կարող են քննարկվել բանակցությունների սեղանի շուրջ: Դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ ինքը նույնպես հանդիպումներ է ունենում շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ՝ կարևորելով իրավիճակի փոխհամաձայնեցված կարգավորումը: