26.11.2024
Փորձագետ. Հյաստանի արտաքին քաղաքական վեկտորը կմնա անփոփոխ
prev Նախորդ նորություն

Դաշնակցական երկու պատգամավոր միացել է Նիկոլ Փաշինյանին

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ռեյտինգային ընտրակարգով  ընտրված պատգամավոր Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել այն ամսին, որ իր համերաշխությունն է հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին.


«Ես՝ Սուրեն Մանուկյանս, 2018թ ապրիլի 22-26 գործուղման եմ Բաթումիում, մասնակցում եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, բայց ուշադիր հետևում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին և իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ընտրողների՝ Տավուշի տարածաշրջանի ժողովրդի ձայնին, լինելով նրանց ընկերը:


Այս ամենը նկատի ունենալով և իմ ընտրողների պահանջին արձագանքելով այս վճռորոշ պահին միանում եմ համաժողովրդական շարժմանը: Սա իմ անձնական որոշումն է»,- հայտարարել է նա։


Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ական ևս մեկ պատգամավոր է ընտրել Փաշինյանին և ոչ թե կոալիցիոն գործընկերոջը սատար կանգնել: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը նույնպես միացավ ժողովրդին, իր ընտրողներին տրված խոստմանը համաձայն.


«Սիրելի հայրենակիցներ…Իմ ընտրողներին տրված խոստմանը համաձայն: Ես միանում եմ իմ ժողովրդին: Սա իմ որոշումն է: Հորդորում եմ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չտրվել սադրանքներին: Թող հաղթի ժողովրդի կամքը»,- գրել է նա սոցցանցի իր էջում: 


Նշենք, որ Փաշինյանի գլխավորած շարժմանը միացել է նաեւ Հայաստանի Տավուշի մարզի Կողբ համայնքը: «Կոչ ենք անում բոլոր համայնքներին միանալ համազգային շարժմանը՝ հանուն ազատ, անկախ եւ ժողովրդավար Հայաստանի»,- ասված է հայտարարության մեջ, որ ստորագրել են համանքի ղեկավարը, ավագանին ու ակտիվիստները:


Ավելի վաղ նշել էինք, որ Ելք ու Ծառուկյան խմբակցությունները պատրաստ են վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին: «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները միասին ապահովում են 40 ձայն: Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ ևվս 13 ձայն կփորձեն ստանալ ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից: Փաշինյանի ընտրվելու համար պետք է 53 ձայն: