20.04.2025
Ծառուկյանը հրաժարվել է Սամվել Կարապետյանի առաջարկից
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունը և ոստիկանապետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ. հայտարարություն

Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների: Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է, պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավորը և գործում է օրենքներով ու օրենքի շրջանակում: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության կողմից տարածված հայտարարության տեքստում:

«Ոստիկանությունը և ոստիկանության պետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ և չեն կարող սատարել որևէ կողմի:

Կոչ ենք անում առաջնորդվել բացառապես իրավական ու տրամաբանական այս իրողություններով և մտացածին ինչ-որ բանակցությունների ու պայմանավորվածությունների մասին լուրերով չապակողմնորոշել ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Նախագահը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար