Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը, Վրաստանը, Իրանն ու Թուրքիան պայմանավորվել են զարգացնել «Հարավ–Արևմուտք» միջանցքը։ Ըստ նրա, «Հարավ–Արևմուտք» միջանցքը միացնելու է Ատլանտյան օվկիանոսն ու Հնդկակական օվկիանոսը։Նրա խոսքով, երեք տարվա ընթացքում կավարտվի Աստարա–Ռեշտ երկաթգծի շինարարությունը, որը կդառնա այդ միջանցքի կարևոր բաղադրիչը։