Թուրքիան վետո է դրել Ավստրիայի հետ ՆԱՏՕ-ի գործակցության վրա, որի հետևանքով դաշինքի համագործակցությունը կարգելափակվի ևս 4 տասնյակ երկրի հետ:Որպես պատասխան միջոց ՆԱՏՕ-ի անդամները որոշել են փոխել պետությունների համագործակցության ընթացակարգը՝ թույլ տալով երկկողմ գործակցություն: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ համագործակցությունն Ավստրիայի հետ շարունակվելու է, անկախ թուրքական վետոյից: Ավստրիան իր հերթին դատապարտել է Թուրքիայի որոշումը՝ անպատասխանտու անվանելով այն:«Թուրքիայի անպատախանատու պահվածքը միայն ամրապնդում է այն համոզմունքը, որ Թուրքիան դեռևս շատ հեռու է Եվրամիության անդամ դառնալուց»,- ասվում է Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Փիթեր Դոսկոզիլի հայտարարության մեջ: