12.07.2025
Զարիֆը ՌԴ-ին, Թուրքիային եւ Իրանին կոչ է արել շարունակել մաքրել Սիրիան ահաբեկիչներից
16.03.2018
Զարիֆը ՌԴ-ին, Թուրքիային եւ Իրանին կոչ է արել շարունակել մաքրել Սիրիան ահաբեկիչներից

Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը պետք է համատեղ ջանքերը շարունակեն մինչեւ ահաբեկիչներից Սիրիայի լիակատար ազատագրումը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Անհրաժեշտ է շարունակել մեր համատեղ ջանքերը մինչեւ ամբողջ Սիրիայի ազատագրումն ահաբեկչական խմբավորումներից: Դեէսկալացիայի գոտիների ստեղծումը կարեւոր քայլ է, որպեսզի Սիրիայում քաղաքացիական պատերազմը ավարտվի»,- Աստանայում նախարարների հանդիպման արդյունքներով լրագրողներին ասել է Զարիֆը: Նրա խոսքով՝ երկրները փորձում են գտնել ճգնաժամի քաղաքական լուծումը: «Մենք կշարունակենք աշխատել եւ հարգել Սիրիայի ինքնիշխանությունը: Առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա ապրիլի 4-ին Ստամբուլում: Մենք հույս ունենք, որ կընդունվեն համագործակցության հետագա քայլերը»,- հավելել է նա: Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Մոհամմադ Ջավադ Զարիֆի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումն այսօր ընթանում է Աստանայում: