Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը նպաստելու է Չինաստանից դեպի Եվրոպա բեռների հոսքերի ավելացմանը, որոնք տարանցվելու են Ղազախստանի տարածքով։ Այդ մասին հայտնել են Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարարությունում։Նշվում է, որ ԲԹԿ–ի գործարկումից հետո Չինաստանից դեպի Եվրոպա`Ղազախստանի տարածքով փոխադրումները կավելանան 300.000 կոնտեյներով։Նախարարությունում նշել են, որ այս պահին Տրանսկասպյան միջանցքով Ղազախստանից տարանցվել է 2017թ.–ի առաջին կեսի դրությամբ 80,8 հազար տոննա բեռ։