12.07.2025
Լատվիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ համաձայնագրին
23.03.2018
Լատվիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

Լատվիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից՝ նշելով, որ լուրը Շարմազանովին հայտնել է Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը: Հենց Սերգեյ Պոտապկինը եղել է հարցի հիմնական զեկուցողը: ՀՀ ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ համաձայնագիրը Լատվիայի խորհրդարանում ևս մեկ ընթերցում պետք է անցնի, որը տեղի կունենա ապրիլին: Լատվիայի, Լիտվիայի եւ Էստոնիայի Հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն էլ այս մասին թվիթերյան իր էջում գրել է. «Լավ նորություն Լատվիայից: Խորհրդարանն առանց որևիցե դեմ ձայնի իր աջակցությունն է հայտնել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին առաջին ընթերցումից հետո: