21.04.2025
Զինծառայող Կարեն Կարապետյանի մահվան դեպքով կա ձերբակալված․ ՔԿ
prev Նախորդ նորություն

Եթե ԱԽ նիստն անցկացնում է ԼՂ-ում, կարիք չկա վերջինիս բանակցություններին ներգրավել. Բաքու

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին՝ փորձելով այն կապել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում Արցախի մասնակցության հարցի հետ:


«Եթե Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Ստեփանակերտում, ապա այլևս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայերին», - ասել է Աբդուլաևան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի այցն Արցախ և մասնակցությունը համատեղ նիստին:


«Կարող եմ ասել, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը հանդիսանում են ոչ թե «ժողովուրդ», այլ հայկական համայք»,- «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ հավելել է ԱԳՆ խոսնակը:


 


 

Սայթաքել է եւ ընկել ձորը. ՔԿ-ն հայտնում է զինծառայողի մահվան մասին մանրամասներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան