25.11.2024
Եթե ԱԽ նիստն անցկացնում է ԼՂ-ում, կարիք չկա վերջինիս բանակցություններին ներգրավել. Բաքու
prev Նախորդ նորություն

Սայթաքել է եւ ընկել ձորը. ՔԿ-ն հայտնում է զինծառայողի մահվան մասին մանրամասներ

12.03.2019թ.՝ ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սան հրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը՝ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Հ.Ավագյանը մահացել է:


Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի սահմանին նախօրեին զինծառայող է զոհվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն հովհաննիսյանը:


Նա, մասնավորապես, նշել է.


«Ցավոք առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.:


Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները: Ցավակցում ենք Համլետ Ավագյանի ընտանիքին եւ հարազատներին»: