25.11.2024
Սայթաքել է եւ ընկել ձորը. ՔԿ-ն հայտնում է զինծառայողի մահվան մասին մանրամասներ
prev Նախորդ նորություն

Վրաստանը հասել է ՀՀ մատակարարվող ռուսական գազի տարանցման սակագների բարձրացման

Վրաստանն ավարտել է իր տարածքով ռուսական գազը Հայաստան հասցնելու պայմանագրի շուրջ «Գազպրոմի» հետ բանակցությունները։


Բանակցությունների արդյունքում վրացական կողմը, ինչես նշում է Վրաստանի Էներգետիկայի ու կայուն զարգացման նախարարի տեղակալ Նաթիա Տուրնավան, հասել է գազի տարանցման սակագների բարձրացման եւ ՌԴ-ից կոմերցիոն նպատակներով գազի հնարավոր գնումների դեպքում սակագների իջեցման։


Նա նշել է, որ Վրաստանը կարողացել է բանակցություններում արդյունավետորեն օգտագործել նավթի գների համաշխարհային դինամիկան, որի պատճառով էլ ռուսական կողմը պատրաստ է եղել զիջումների։ Այնեւհետեւ Նաթիա Տւրնավան հավելել է, որ բանակցություններում առաջնորդվել են երկու սկզբւնքով՝ էներգետիկ անկախություն եւ անվտանգություն։ «Երկու սկզբունքն էլ բավարարվել է։ Մեր բանակչությունն ու ձեռնարկությունները ստանալու են ադրբեջանական գազ։ Ադրբեջանը մնում է Վրաստանի գազի գլխավոր մատակարարը եւ մեր ստրատեգիական գործընկերը», - ասել է նա։


Փոխնախարարի խոսքով, Վրաստանը կարողացել է բարելավել իր դիրքերը «Գազպրոմի» հետ գործարքում։ «Մեզ հաջողվեց հասել է գազի տարանցման սակագների բարձրացման եւ ՌԴ-ից կոմերցիոն նպատակներով գազի սակագների իջեցման», - ասել է նա, սակայն հղում կատարելով կոմերցիոն գաղտնիքի հանգամանքին, հրաժարվել է հստակ ներկայացել սակագները։


2017 թվականին «Գազպրոմի» հետ կնքված երկամյա պայմանագրով առաջին տարվա համար տարանցման դիմաց ընդհանուր գումարի մի մասը Վրաստանը ստանում էր փողով, մյուս մասը՝ գազի որոշակի ծավալով, երկրորդ տարվա համար՝ արդեն միայն ֆինանսական վճարումներով: Նախքան 2017 թվականը Վրաստանը ռուսական գազի փոխադրման համար ստանում էր տեղափոխված ծավալի 10%-ը:


Շաբաթներ առաջ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Կոբուլիան հայտարարել է, որ պլանավորում են դիվերսիֆիկացնել գազի գնումների ոլորտը, ինչը շուկայում մեծ մրցակցություն կստեղծի և կնպաստի գազի սակագնի կրճատմանը: 2007 թվականից ի վեր Վրաստանի գազի պահանջարկն ապահովում է Ադրբեջանը:


2018թ. Վրաստանի տարածքով Հայաստան է տարանցվել 1,93 մլրդ խմ գազ: 2017թ. տարանցված գազի ծավալը կազմել է մոտ 2 մլրդ խմ: Ռուսաստանի ու Հայաստանի միջև պայմանագիրը ենթադրում է տարեկան մինչև 2,5 միլիարդ խմ գազի ներմուծում:


Հիշեցնենք, որ «Գազպրոմի» հայտարարության համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը հազար խոր.մետրի դիմաց կազմում է 165 դոլար: 2018 թվականին Հայաստանի համար գազի գինը հազար խոր. մետրի դիմաց կազմում էր 150 դոլար: