16.07.2025
Կարեն Կարապետյանը Կեմերովոյում հրդեհի կապակցությամբ ցավակցել է Դմիտրի Մեդվեդեւին
26.03.2018
Կարեն Կարապետյանը Կեմերովոյում հրդեհի կապակցությամբ ցավակցել է Դմիտրի Մեդվեդեւին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին՝ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի լուրից, որը մարդկանց մահվան պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում: Ողբերգական այս ծանր պահին խնդրում եմ կարեկցանքի եւ աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: Հիշեցնենք, որ ՌԴ-ի Կեմերովոյի շրջանի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրեդի հետեւանքով զոհվել է 53 մարդ, կան տասնյակ վիրավորներ: