26.11.2024
Պոմպեոն մեղադրել է «Ռոսնեֆտ»-ին վենեսուելական նավթ գնելու մեջ
prev Նախորդ նորություն

Ֆինանսավորել ՌԴ-ի դեմ պայքարն ու Իվանկա Թրամփի հիմնադրամը․ ԱՄՆ-ի բյուջեի ուղղությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2020 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծ է ներկայացրել, որտեղ պահանջել է ֆինանսավորել իր աղջկա՝ Իվանկա Թրափի հիմնադրամը, էականորեն բարձրացնել ռազմական ու ամերիկա-մեքսիկական սահմանին արգելապատի կառուցման համար ծախսերը։


Դեմոկրատ կոնգրեսականները դեմ են բյուջեի նախագծին՝ նշելով, որ ափսոս էր այն թուղթը, որի վրա գրվել է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։


Ինչպես հայտնում է The Washington Post թերթը, հղում անելով աղբյուրներին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է 2020 ֆինանսական տարվա (սկսվում է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին) բյուջետային պահանջում ներառել լրացուցիչ 8,6 միլիարդ դոլար՝ ամերիկա-մեքսիկական սահմանին արգելապատի կառուցման համար:


Ընդհանուր առմամբ ԱՄՆ նախագահը ցանականում է 5%-ով ավելացնել 2020 թ-ի բյուջեի ծախսերը՝ հասցնելով այն 4,74 տրիլիոն դոլարի։ 2019-ի բյուջեի ծախսային հատվածը կազմում է 4,5 տրիլիոն դոլար։ Սպիտակ տունը նախատեսում է, որ բյուջեի եկամուտները 2020 թ-ին կկազմեն 3,64 դոլար, ուստի ընդհանուր դեֆիցիտը կհասնի 1,1 տրիլիոն դոլարի։


Բյուջեում Թրամփը, ինչպես նշում է BBC-ին, չի մոռացել բավարարել ռազմարադյունաբերական համալիրի գիգանտների պահանջները։ Նախագահն առաջարկում է բյուջեի ռազական ծախսերը հասցրել 718 մրդ դոլարի, որը 5%-ով կամ 33 մլրդ դոլարով գերազանցում է 2019 թ-ի բյուջեի ցուցանիշը։


Բյուջեում նշվում են նաեւ Ռուսաստանի ու Չինաստանի գործոնները, որոնց ԱՄՆ-ն համարում է ռեւիզոնիստական պետություններ։ Ուստի, այդ պետությունների հետ ռազմա-ստրատեգիական հավասարակշառություն պահելու համար նախագահի վարչակազմը նախատեսում է ձեռք բերել 110 կործանիչներ եւ 12 ռազմանավեր, ինչպես նաեւ մշտապես անցկացնել պարապմունքներ բանակի անձնակազմի մարտունակության բարձրացման համար։ 208 մլն դոլար էլ նախատեսվում է ներդնել Պենտագոնի արհեստական ինտելեկտ ծրագրի զարգացման համար։


Ռուսաստանի «կործանարար ազդեցության» դեմ պայքարելու համար Թրամփն առաջարկում է հատկացնել 9,6 մլրդ դոլար։


Շուրջ մեկ մլրդ դոլար էլ երկրի նախագահն առաջարկում է հատկացնել իր դստեր՝ Իվանկա Թրամփի ծրագրի իրականացման համար, որի նպատակն է խթանել գործատուներին՝ ներդրումներ կատարել աշխատող ընտանիքների երեխաների խնամքի համար։


Թրամփը նաեւ մի շարք կրճատումներ է կատարել։ Առաջարկում է էականորեն կրճատել արտաքին աջակցության ծրագերերի համար նախատեսված միջոցները։ Պետդեպի եւ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության բյուջեն նախատեսվում է կրճատել 23%-ով։ Շուրջ 31%-ով նախատեսվում է կրճատել շրջական միջավայրի պահպանության համար ծախսերը։ Ավելի քան 13 մլրդ դոլարով կրճատվելու է այլ պետություններին հատկացվող օգնությունից։


Այս քայլը Կոնգրեսում կհրահրի Սպիտակ տան և հանրապետականների նոր ընդհարումը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ, որոնք կտրականապես դեմ են արգելապատի կառուցմանը: