12.07.2025
Փորձագետ. Իրանը դեմ է ղարաբաղյան հարցում արևմտյան երկրների ներգրավմանը
22.03.2018
Փորձագետ. Իրանը դեմ է ղարաբաղյան հարցում արևմտյան երկրների ներգրավմանը

Անցած տարվա ընթացքում Ադրբեջանի ու Իրանի հարաբերություններում ոչ մի արմատական փոփոխություն չի գրանցվել։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Նիկիտա Սմագինը։Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակելու են զարգանալ` ակտիվանում է նաև Թեհրան–Մոսկվա–Բաքու ֆորմատով համագործակցությունը, այդ թվում Հյուսիս–Հարավ միջանցքի շրջանակներում։Ըստ նրա, ադրբեջանա–իրանական հարաբերություններում կենտրոնականը տրանսպորտային համագործակցությունն է։Անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը ղարաբաղյան հարցում նա նշել է, որ Իրանը միշտ էլ կողմ է եղել ղարաբաղյան հակամարտության կողմերի հաշտեցմանը։Նրա խոսքով, Իրանը թույլ չի տա արտատարածաշրջանային խաղաղապահներ տեղակայմանը հակամարտության գոտում։ Խոսքն առաջին հերթին արևմտյան խաղաղապահների մասին է։Նա հավելել է, որ Իրանը դեմ է Հարավային Կովկասում թեժ կետերի առաջացմանն ու ղարաբաղյան հարցում արևմտյան երկրների ներգրավմանը։