Բաքու–Թբիլիսի–Կարսի բացումը ևս մեկ կարևոր քայլ է Եվրասիայում ավելի սերտ առևտրային, կոմերցիոն և տրանսպորտային կապե ստեղծելու համար։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպան Ռոբերտ Սեկուտան։Նա նշել է, որ ԲԹԿ–ն Մետաքսի ճանապարհի կարևոր հատվածներից է ու այդ առումով պետք է հաշվի առնել Ադրբեջանի ու Վրաստանի աշխարհագրական կարևոր դիրքը։ԲԹԿ–ի բացումը կկայանա այսօր` ներկա են գտնվելու Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի նախագահները, Վրաստանի վարչապետն ու այլ հյուրեր։