25.11.2024
Ռազմական փորձագետ. Պակիստանը միշտ էլ ցանկացել է պահպանել ռազմական բալանսը Հնդկաստանի հետ
prev Նախորդ նորություն

Թեհրանը չի պայմանավորում ՀՀ և Ադրբեջանի հետ հարաբերությունները ԼՂ հակամարտությունով. ԱԳՆ

Իրանը չի ցանկանում, որպեսզի Թեհրանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ պայմանավորված և կապված լինեն ղարաբաղյան հակամարտության հետ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:


Mehr-ի հաղորդմամբ, Քասեմին նման կերպ մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելության ժամանակ որոշ հանդիպումներում եղել է Արցախի դրոշը:  


«Իրանի դիրքորոշումը հարևանների հանդեպ պարզ է, մեր հարևանները առաջնահերթություն են երկրի արտաքին քաղաքականության մեջ: Իրանը ձգտում է ընդլայնել և ամրապնդել կապերը հարևանների հետ փոխադարձ հարգանքի հիման վրա՝ բացառելով միմյանց ներքին գործերին միջամտելու բոլոր փորձերը»,- հավելել է Քասեմին: