24.11.2024
Տաս հազար մարդ կդառնա գործազուրկ. Հովհաննիսյանը հրապարակել է Փաշինյանին ուղղված փաստաթուղթ
prev Նախորդ նորություն

Առեւանգման փո՞րձ. «Ռեստարտի» երիտասարդները փորձել են Նարեկ Մալյանին աղբամանը նետել (video)

Երեւանի կենտրոնում «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությա անդամները հարձակվել են «Ադեկվադ» նախաձեռնության անդամ, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի վրա եւ փորձել են նետել աղբարկղը: Այս մասին հայտնել է ինքը՝ Նարեկ Մալյանը:


«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի իր եթերում խոստովանել է, որ Նարեկ Մալյանի հրա հարձակվողներն իրենք են եղել:


Նա, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է արձանագրենք, որ ապրիլ-մայիսյան փոփոխությունից հետո բազմաթիվ դրական աշխատանքներ ունենք անելու: Մենք փորձում ենք մեզանով այդ բացը լրացնել: Բայց զարմանալի չէ, որ կան մարդիկ, որոնք այդ փոփոխությունները չեն ուզում նկատել: Քանի որ չեն կարող փաստարկներով խոսել, մնում է անձնական վիրավորանքներով խոսելը: Սա խոսում է Նարեկ Մալյանի էության ու կերպարի մասին:


Մենք շատ լավ գիտենք, որ աղբահանության գործընթացը Երեւանի ամենալուրջ մարտահրավերներից մեկն է, իսկ Նարեկ Մալյանը հանդիսանում է մի տարր, ում տեղն աղբամանն է: Այսօր այստեղ իր տան մուտքի մոտ Նարեկ Մալյանին վերցրել ենք, շատ ծանր աղբ էր, բավականին երկար իրեն բերել ենք: Մենք իրեն մատով անգամ չենք կպել, ոչ մի հայհոյանք չենք տվել:


Ի պատիվ ոստիկանության աշխատակիցների, թույլ չտվեցին, որ նրան նետենք աղբամանը եւ նա այնտեղ չհայտնվեց: Բոլոր այն մարդկանց, ում Նարեկ Մալյանը վիրավորել է, ինքն այդ պատասխանը ստացել է»:


Դավիթ Պետրոսյանը նաեւ նշել է, որ չեն պատրաստվում Նարեկ Մալյանի հետ հարցուպատասխանի մեջ մտնել:


Ավելի վաղ Նարեկ Մալյանը հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, ինչից հետո ինքը տարել են ոստիկանություն:


Միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ: Մոտ 10 հոգով մոտեցել եւ փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:


Մալյանը նշել է, որ չնայած դեպքը այժմ ոստիկանությունում քննվում է ծեծի դրվագով, սական ըստ նրա՝ տեղի է ունեցել խուլիգանություն: Նա նաեւ հայտարարել է, որ երկուշաբթի՝ մարտի 4-ին, ժամը 13:00-ին Երևանի պետական համալսարանի բակում սպասելու է միջադեպի մյուս մասնակիցներին:



«Քանի որ շատ են հարցնում ինչ է տեղի ունեցել, մի քանի խոսքով պատմեմ։


1. Խուլիգանական հարձակում։


8-10 հոգի կոնկրետ հարձակվողներն էին, պլյուս 4 հոգի պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանում էին։ Հարձակումը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ։


2. Առևանգման փորձ։


Հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ որ տեղ տանել, բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները և ինձ ազատեցին ապուշներից։


Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ քաղաքային վարչության դիմաց:


Ոստիկանությունը թվարկածս հանցակազմը թողած, ինձ համոզում էր ծեծի մասին հաղորդում ներկայացնել, ինչը չարեցի այն պարզ պատճառով, որ ծեծ չի եղել», - ասված է Մալյանի Facebook-յան էջում։