26.11.2024
Թուրքիան 2023 թ-ին սեփական արտադրության առաջին կործանիչը կներկայացնի
prev Նախորդ նորություն

Պուտինի հրամանագրով ԱՄՆ-ի հետ ՄՓՀՀՊ-ը կասեցվել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության կողմից Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի կատարման կասեցման մասին: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:


«Ելնելով ԱՄՆ կողմից 1987 թվականի դեկտեմբերի 8-ին ԽՍՀՄ-ի եւ Միացյալ Նահանգների միջեւ կնքված Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման կապակցությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունից՝ որոշում եմ կասեցնել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի կատարումը՝ մինչեւ նշված պայմանագրով ԱՄՆ կողմից պարտավորությունների խախտումների վերացումը կամ մինչեւ դրա գործողության դադարեցումը», - ասվում է Կրեմլի կայքում ներկայացված հրամանի տեքստում: