25.11.2024
ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց կա. Ջակումոպուլոս
prev Նախորդ նորություն

ՀՀ վարչապետը ճիշտ է, Ալումյանը՝ սխալ. «Մարտի 1-ի» գործն, այո, բացահայտված է․ փաստաբան

Երեկ Պետրոս Ղազարյանի հյուրերն էին ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ իմաստուն ու պարկեշտ այր, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը՝ արհեստավարժ իրավաբան, փաստաբան Հայկ Ալումյանը, նույնպես շատ արհեստավարժ ու դրական անձնավորություն, սակայն ով, ինձ համար ցավոք, հայտնվել է «Սատանայի փաստաբանը» ֆիլմի հերոսի դերում և «Ազգային անինքնասիրություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:


Այս մասին իր Facebook-յան էջում գրել է փաստաբան Պարգեւ Օհանյանը, որը «Ռոյալ Արմենիայի» հայտնի գործով դատավճռից հետո իշխանության ճնշումների հետեւանքով հրաժարական տվեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավորի պաշտոնից։


Դատավոր Պարգև Օհանյանը հրաժարականի դիմում էր գրել այն բանից հետո, երբ նրանից հաշիվ են պահանջել «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներ Գ.Հակոբյանի և Ա.Ղազարյանի գործով արդարացնող դատավճիռ կայացնելու առումով: Վերջիններս մեղադրվում էին խարդախության, հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելու, հարկեր չվճարելու, մաքսանենգության և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով, և այդ ամենն այն բանի պատճառով, որ խիզախել էին մաքսային համակարգի ղեկավարներին հրապարակայնորեն մեղադրել կաշառակերության մեջ:


«Վերջինները /Իսագուլյան, Ալումյան/, հավանաբար հանրության ուշադրությունը շեղելու և դատավարության նկատմամբ անվստահությունը մեծացնելու համար, շարունակում են պնդել,որ «Մարտի 1-ի» գործը, նախ և առաջ, 10 զոհերի սպանության բացահայտումն է, հակառակ պարագայում գործի բացահայտման մասին խոսք լինել չի կարող և ՀՀ վարչապետն իրավացի չէ՝ հայտարարելով,որ գործը բացահայտված է...


Ստիպված եմ հակիրճ վերլուծությամբ հերքել այդ պատկերացումը և հիմնավորել,որ զոհերը,թեև ամենացավալի,թեև ամենածանր,բայց հետևանքներից են Ռոբերտ Քոչարյանի և նրա հանցակիցների՝ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված անօրինական /իր կարգավիճակից չբխող/


գործողությունների և,որ գործի քննությունն իրականացվում է,ընդհանուր առմամբ,օբյեկտիվ...


Այսպես՝


ՀՀ քրեական օրենսդրության համաձայն՝ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու միակ հիմքը մեղքն է,որը դրսևորվում է դիտավորությամբ կամ անզգուշությամբ:


Հանցանքը /մեղքը/ համարվում է դիտավորությամբ կատարված,եթե անձը գիտակցել է իր գործողության /անգործության/՝ հանրության համար վտանգավոր բնույթը,նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկացել է դրանց վրա հասնելը. կամ,թեկուզև,չի ցանկացել այդ հետևանքները,բայց գիտակցաբար թույլ է տվել դրանք /ուղղակի կամ անուղղակի դիտավորություն/:


Եթե օրենքը՝ավարտված հանցագործության համար քրեական պատասխանատվությունը չի կապում հանցավոր արարքի /մեղքի/ որոշակի հետևանքների առաջացման հետ հանցանքը /մեղքը/ համարվում է դիտավորությամբ կատարված,եթե դա կատարող անձը գիտակցել է իր արարքի՝ հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկացել է կատարել դա /հոդ 29/:


Սա նշանակում է,որ«Մարտի 1-ի» գործով «գլխավոր» մեղադրյալ Ռ.Քոչարյանը թեև մեղադրվում է միայն /որքան գիտեմ/ ՀՀ քր.օր.300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ,որի համար քրեական պատասխանատվությունը օրենքը չի կապում հանցավոր արարքի որոշակի հետևանքների առաջացման հետ /մեր դեպքում՝ ապանությունների,գույքի ոչնչացման և այլն/, ակնհայտ է,որ Ռ.Քոչարյանը գիտակցել է /եթե անմեղսունակ չի եղել/ իր գործողությունների հանրության համար վտանգավոր բնույթը,ցանկացել է,որ դրանք կատարվեն և նախատեսել է հանրության համար դրանց վտանգավոր հետևանքները,այդ թվում՝ զոհերը:


ՈՒ,թեև զոհերի համար,որքան գիտեմ,Ռ.Քոչարյանին օբյեկտիվորեն մեղադրանք չի առաջադրվել,ակնհայտ է,որ նրանք հետևանք են Ռ.Քոչարյանի և նրա հանցակիցների՝ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված դիտավորյալ գործողությունների,որոնք կայացել են ՀՀ Սահմանադրության 1-ին,2-րդ,3-րդ հոդվածների և 6-րդ հոդվածի 1-ին մասի փաստացի վերացման /նորմի գործողության փաստացի դադարեցման/ մեջ:


Այսպիսով՝ ՀՀ վարչապետը ճիշտ է, Ալումյանը սխալ. «Մարտի 1-ի» գործն, այո,բացահայտված է. երևի առաջին անգամ մեր երկրի պատմության մեջ, կազմակերպչի /պատվիրատուի/ և օժանդակողների մակարդակով:Իսկ զոհերի համար կոնկրետ պատասխանատուներ՝ կատարողներ փնտրել պետք չէ,առավել ևս,եթե հնարավոր չէ /չլինի/,եթե դրանք «դասական»,կանխամտածված, դիտավորյալ սպանություններ չեն եղել,այլ հետևանք են սահմանադրական կարգը տապալելուն,իսկ իմ կարծիքով,2008 թվականին գործող 2003թվականի քրեական օրենսգրքի /մայր փաստաթղթի/ 300 հոդվածով նախատեսված՝իշխանությունը բռնությամբ պահելուն և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված ՝ Ռ.Քոչարյանի և հանցակիցների դիտավորյալ /սադրիչ/ գործողությունների՝ հրամանների...


Կատարողների բացահայտումը կապահովի գործի քննության լրիվությունը և լրացուցիչ կհիմնավորի կազմակերպիչների և օժանդակողների մեղքը...


Աստված օգնական մեր Իրավապահ մարմինների աշխատակիցներին և դատավորներին...», -ասված է Պարգեւ Օհանյանի գրառման մեջ։