Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորական հեռագիր է հղել Սերժ Սարգսյանի՝ն վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Վստահ եմ, որ Ձեր քաղաքական փորձառությունն ու պրոֆեսիոնալիզմը կնպաստեն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը: Հույս ունեմ, որ Ղազախստանի և Հայաստանի միջև ձևավորված ջերմ, բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել ի շահ երկու պետությունների ժողովուրդների: Մաղթում եմ քաջ առողջություն և նորանոր հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում, իսկ բարեկամական Հայաստանի ժողովրդին խաղաղություն ու բարօրություն»: