22.12.2024
Հունգարիայի վարչապետը փախստականներին «մուսուլման նվաճողներ» է անվանել
08.01.2018
Հունգարիայի վարչապետը փախստականներին «մուսուլման նվաճողներ» է անվանել

Բուդապեշտն ապագայում ոչ մի փախստականի չի ընդունի: Այս մասին գերմանական Welt պարբերականի հետ հարցազրույցում նշել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:«Մենք կարծում ենք, որ մուսուլմանների մեծ թվաքանակը պարտադիր բերում է զուգահեռ հանրության,- ասել է նա: - Մենք այդ մարդկանց չենք դիտարկում որպես փախստականներ, մենք նրանց մեջ մուսուլման նվաճողների ենք տեսնում: Բազմամշակութայնությունը ընդամենը պատրանք է»:Օրբանը բազմիցս հայտարարել է, որ փախստականները եվրոպական պետությունների համար սպառնալիք են ներկայացնում: Դրանից զատ, նա նշել է, որ անհրաժեշտ է ամրացնել Եվրամիության արտաքին սահմանները նոր միգրացիոն ճգնաժամից խուսափելու համար:2017-ի սեպտեմբերին Բուդապեշտը խոստացել էր Եվրահանձնաժողովի նախագահին նամակ ուղարկել հակամիգրացիոն պարսպի շինարարության ծախսերի կեսը փոխհատուցելու խնդրանքով:2015-ի աշնանը ԵՄ-ն որոշում ընդունեց իր տարածքում 160 հազար փախստականների բնակեցնելու մասին, որոնք այդ պահին գտնվում էին Հունաստանի եւ Իտալիայի տարածքներում: Քվոտաները բաշխվել էին ԵՄ անդամ երկրների բնակչության թվին համաչափ: Այս որոշման դեմ էր հանդես եկել Հունգարիան: Սակայն սեպտեմբերի 6-ին Եվրադատարանը Հունգարիային եւ Սլովակիային պարտադրել էր փախստականներին ընդունել: Լեհաստանը սկզբում համաձայնել էր մի քանի հազար փախստականների ընդունել, սակայն հետագայում որոշումը փոխել էր: Ներկայումս միգրացիոն քվոտաներին դեմ են «Վիշեգրադյան խմբի» երկրները՝ Հունգարիան, Լեհաստանը, Սլովակիան եւ Չեխիան: