22.12.2024
Իսրայելը և ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողությունների համատեղ ծրագիր են մշակել
29.12.2017
Իսրայելը և ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողությունների համատեղ ծրագիր են մշակել

Իսրայելական հեռուստատեսության 10-րդ ալիքը, հղում անելով իր աղբյուրներին Վաշինգտոնում, հայտնում է, որ Սպիտակ տանը գաղտնի բանակցությունների ժամանակ Իսրայելը և ԱՄՆ-ը մշակել են գործողությունների համատեղ ծրագիր Իրանի դեմ:Հաղորդվում է, որ դեկտեմբերի 12-ին Սպիտակ տուն է ժամանել պատվիրակություն Իսրայելից, որը գլխավորել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մեիր Բեն-Շաբաթը: Իսրայելցիները հանդիպել են ամերիկյան բանակցային խմբի հետ, որը գլխավորել է Հերբերտ Մաքմասթերը՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:Երկօրյա բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են 3 համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որոնցից յուրաքանչյուրի առաջ որոշակի նպատակ կլինի:Նշվում է, որ առաջին խումբը պատասխանատու կլինի Իրանի միջուկային ծրագրին դիմակայելու համար: Այդ խմբի անդամները կորոշեն՝ ինչպես կարելի է ուժեղացնել Թեհրանի միջուկային ծրագրի վերահսկողությունն առկա համաձայնագրի շրջանակներում, նաև ինչ դիվանագիտական ջանքեր կարելի է ձեռնարկել այդ համաձայնագրից դուրս: Խումբը պատասխանատու կլինի նաև գաղտնի գործողությունների համար, որոնց նպատակը կլինի Թեհրանի ձեռքում միջուկային զենքի հայտնվելը թույլ չտալը:Երկրորդ խումբը պետք է սահմանափակի Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանի վրա և խոչընդոտի «Հզբոլլահի» և տարածաշրջանում այլ ահաբեկչական խմբավորումների հետ նրա կապերին: Այն նաև պատասխանատու կլինի գործողությունների ծրագրի համար, որն ուժի մեջ կմտնի Սիրիայում քաղաքացիական պատերազմի վերջից հետո:Երրորդ խմբի գործունեությունը կենտրոնացած կլինի Թեհրանի հրթիռային ծրագրի վրա:10-րդ ալիքը նշում է, որ պաշտոնական աղբյուրները Երուսաղեմում հաստատել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև Իրանի վերաբերյալ ռազմավարական պայմանավորվածություններ կան: