Սիրիայի Համա նահանգում ահաբեկիչների կողմից խոցվել է կառավարական ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռը։ Օդաչուն զոհվել է, փոխանցում է SANA–ն։Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ ահաբեկիչների հարձակումները շարունակվելու են։ «Մեր զորքերի դուրսբերման ֆոնին գնում է ահաբեկիչների ակտիվացում, հատկապես Դամասկոսի մոտակայքում, որտեղ գտնվում են մի շարք խմբավորումներ, որոնք Աստանայում ստորագրել են Սիրիայի հարցով համաձայնագիրը, սակայն ձևացնում են, թե ոչ մի բան չեն ստորագրել։ Ակտիվացում պետք է սպասել նաև հետագայում»,– հավելել է նա։