21.12.2024
Համալսարանի տոնածառի տակ հայտնաբերվածը որևէ վտանգ չի ներկայացնում. ոստիկանություն
25.12.2017
Համալսարանի տոնածառի տակ հայտնաբերվածը որևէ վտանգ չի ներկայացնում. ոստիկանություն

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր VERELQ-ը, դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Ճարտարապետության և շինարարության ազգային համալասարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Քիչ առաջ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը դեպքի առթիվ մանրամասներ է ներկայացրել Facebook-յան իր էջում. «Այսօր առավոտյան, ժամը 10.15-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ բակում, եղևնու տակ, կասկածելի արկղ կա: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված խումբը, որն անվտանգ վայր տեղափոխելով` բացել է արկղը:Ըստ նախնական տեղեկությունների` արկղի մեջ հայտնաբերվել է 2 կոնյակի շիշ` անհայտ ծագման հեղուկով, պլաստիլին, փոքրածավալ կուտակիչ, մետաղալարեր և ճայթիչներ` նմանեցված պայթուցիկ սարքի: Իրականում հայտնաբերվածը որևէ վտանգ չի ներկայացնում և առգրավվել է:Դեպքի հանգամանքնրը պարզվում են: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն»: