ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամյա բժշկական զննությունը չի ներառի հոգեկան առողջության գնահատում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին։The Hill-ը տեղեկացնում է, որ Գիդլին բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք հոգեբան ներառված է բժշկական զննության ծրագրում։«Նա սուր միտք ունի։ Նա աշխատող ձի է եւ ցանկանում է, որ իր աշխատակիցներն էլ այդպիսին լինեն»,-ընդգծել է նա։Բժշկական զննությունը կանցկացվի Ուոլթեր Ռիդի անվան Ազգային ռազմաբժշկական կենտրոնում։ Արդյունքների մասին զեկույցով հանդես կգա ադմիրալ Ռոնի Ջեքսոնը։