Թուրքիայում նախորդ տարի սկսված արժութային ճգնաժամը կարող է կրկնվել: Այդ մասին հայտարարել է ներդրումային հարցերոց փորձագետ Մաքս Լոխը: Նա նշել է, որ թուրքերը մասայաբար փոխանակում են լիրան այլ արժույթների հետ: Այս տարի թուրքական լիրան ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ արժեզրկվել է 9 տոկոսով: Նրա խոսքով, լիրայի արժեզրկումը թաքցվում էր ԶԼՄ-ներից և ներդրումային համայնքից: Ըստ նրա, Թուրքիայից կապիտալի արտահոսքը հանգեցրել էր մի շարք շուկաներում ճգնաժամային երևույթների և դա կարող է կրկնվել: