Նիկոլ Փաշինյանը այս պահին տեղեկություն չունի իր որդուց: Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկություններ հայտնվեցին, որ Նիկոլ Փաշինյանի որդուն ևս բերման են ենթարկել:Հարցին` հնարավո՞ր է, որ այդ կերպ փորձում են իրեն ճնշել, ընդդիմադիր գործիչն ասաց.«Իմ որդին խեղճացող չի»: Նշենք, որ ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանությունը հայտնեց 80 բերման ենթարկվածների մասին: Սակայն վերջին երկու ժամվա ընթացքում Երևանի տարբեր հատվածներից բազմաթիվ ցուցարարներ են բերման ենթարկվել, ինչը փաստում է նաև VERELQ-ի թղթակիցը: