25.02.2026
ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին. Վիգեն Սարգսյանը
07.11.2018
ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին. Վիգեն Սարգսյանը

ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին, դա հնարավորություն է ապաշխարելու սխալների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էՀՀ Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը: «ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»»,-գրել է Վիգեն Սարգսյանը: Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությւոնները նշանակված են դեկտեմբերի 9-ին: