Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, ով կարող էր առանցքային դեր խաղացած լինել Անկարայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը կազմակերպելու գործում: Ինչպես հաղորդվում է‚ կասկածյալն իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության կազմում է ներառված (FETO): Կազմակերպությանն հետ ունեցած կապերի պատճառով նրան պետական ծառայությունից հանել են:Նրան որոշ ժամանակով ձերբակալել էին‚ սակայն հետագայում ազատ էին արձակել:Ինչպես հաղորդվում է‚ ձերբակալվածն օգտվում էր «ByLock» ծրագրից‚ որի օգնությամբ‚ թուրքական իշխանությունների տվյալներով‚ FETO-ի անդամները ծածկագրված հաղորդագրություններ են փոխանակում:Կառլովը սպանվել էր 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ: