9.05.2025
Հանդիպումն ավարտվեց. Սերժ Սարգսյանը չի հեռանում, Նիկոլ Փաշինյանը կշարունակի պայքարը
22.04.2018
Հանդիպումն ավարտվեց. Սերժ Սարգսյանը չի հեռանում, Նիկոլ Փաշինյանը կշարունակի պայքարը

Ուրախ եմ, որ արձագանքեցիք երկխոսելու իմ բազմաթիվ հորդորներին, թեև լավ չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է բանակցենք տասնյակ լրագրողների ներկայությամբ: Այս մասին Մարիոթ հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:Ի պատասխան դրա Փաշինյանն ասաց, որ որպեսզի չլինի թյուրըմբռնում, ապա ինքը կկրկնի` իրենց քննարկման միակ թեման Սարգսյանի հեռացումն է և իշխանության անցնցում հեռացումը: Բայց Սերժ Սարգսյանը նրան ընդհատեց.«Դրանք բանակցություն չի, դա երկխոսություն չի, դա ուլտիմատում է, շանտաժ պետությանն ու օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում դրա պատասխանատվությունը, դասեր չեք քաղել մարտի մեկից: Եթե պետք է այդ տոնով ինձ հետ խոսեք, ապա ինձ մնում է ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է. ընտրեք»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:Երբ Փաշինյանը հակադարձեց, որ բազմահազար քաղաքացիներ են դուրս եկել, Սերժ Սարգսյանն ասաց, որ ժողովրդի անունից 7-8 տոկոս ձայն տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու և նշեց, որ այլևս ցանկություն չունի շարունակելու խոսակցությունը.«Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում` ցտեսություն»,- ասաց Սարգսյանը, իսկ դիմելով լրագրողներին էլ ասաց. «հետևություն արեք»:Փաշինյանը հավելեց, որ սա ևս մեկ ապացույց էր, որ պարոն Սարգսյանը լավ չի տիրապետում հանրապետությունում ստեղծված իրավիճակին: