Ադրբեջանում լրագրող Աֆղան Մուխթարլիին 6 տարով ազատազրկելու դատավճիռը լուրջ հարցեր է առաջացնում Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում արտահայտվելու և ԶԼՄ-ների ազատության իրավունքի, պաշտպանության, պատշաճ իրավական գործընթացների վերաբերյալ: Մուխթարլիի հանդեպ ադրբեջանական դատարանի որոշումն այդպես է մեկնաբանել ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հունվարի 14-ին հրապարակված հայտարարության մեջ:Ինչպես ասվում է փաստաթղթում, «Մուխթարլիի ենթադրյալ առևանգումը Վրաստանում, որին հաջորդեց նրա ձերբակալությունն ու դատական հետապնդումն Ադրբեջանում, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննության կարիք ունի», գրում է Deutsche Welle-ն:Բրյուսելը կոչ է անում Բաքվին հրատապ կարգով քննել «մարդու հիմնարար իրավունքների իրացման հետ կապված ազատազրկման բոլոր դեպքերը» և ազատ արձակել այդ անձանց, ըստ Ադրբեջանի միջազգային պարտավորությունների:Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հիթեր Հայերթը հայտարարություն էր արել Ադրբեջանում 6 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Աֆղան Մուխթարլիի գործի վերաբերյալ՝ կոչ անելով ազատել նրան: