Ռազմական փորձագետ Սերգեյ Սուդակովը հայտարարել է, որ քրդերին զենք մատակարարելով ԱՄՆ–ն փորձում է զրկել Սիրիան ինքնիշխանությունից։Ըստ նրա, ԱՄՆ–ն ունի այլ երկրների անհաջող միջամտության բազմաթիվ փորձեր, որպես օրինակ փորձագետը բերել է Աֆղանստանի, Իրաքի և Լիբիայի փորձը։Նա նշել է, որ ԱՄՆ–ն փորձում է ապակայունացնել իրադարձությունն ու սիրիական ընդդիմությանը զենք մատակարարել։Սուդակովը հավելել է, որ Պենտագոնի նպատակներից մեկը կայանում է ռուսական զորքերի հաջողության չեզոքացման ու Սիրիայում նոր թեժ օջախների ստեղծման մեջ։