Ստամբուլի մոտ գտնվող կղզում ուղղափառ սեմինարիայի բացումը թույլատրելու մասին Թուրքիայի հնարավոր որոշումը կօգնի մտերմանալ սովորական հույներին եւ թուրքերին: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը սեմինարիայում այցի ընթացքում, որը ուսուցանել է ուղղափառ եկեղեցու առաջնորդների սերունդների, մինչեւ որ 1971 թ. փակվել է թուրքական կառավարության կողմից, հաղորդում է Reuters-ը:«Ուզում եմ հավատալ, որ մենք մոտ ենք այն օրվան, երբ այս դահլիճներում նորից կհնչի ուսանողների երջանիկ ծիծաղը»,- ասել է նա:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել էր, որ դպրոցը կարող է բացվել, եթե Հունաստանը քայլեր ձեռնարկի երկրում մուսուլմանական փոքրամասնությունների իրավունքների բարելավման ուղղությամբ: