25.11.2024
Սիրիայում քրդերը վտանգում են հայ համայնքը և սա լուրջ ահազանգ է. փորձագետ
prev Նախորդ նորություն

Դավիթ Սանասարյանը «սպառնում» է մաքրել իրավական համակարգը. Փաշինյանի ծանր ընտրությունը

Այս գործը չունի այլ ելք, քան կասեցումը, քանի որ ես չեմ կարող կապ ունենալ կոռուպցիոն սխեմաների հետ: Այս մասին այսօր տեղի ոնեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:


2019 թ. փետրվարի 27-ին պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին եւ նրա ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը)։


Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Զորաշեն» ՍՊԸ–ի հաշվապահ Տարոն Ավետիսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ փաստաթղթեր կեղծելու համար։ Երեքի նկատմամբ էլ դատարանը, որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Ավելի ուշ Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանին նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ: Հենց նույն գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց նաեւ Դավիթ Սանասարյանին:


Դավիթ Սանասարյանն ու պաշտպաններն այսօր ասուլիս են հրավիրել, մանրամասներ ներկայացնելու նրա դեմ հարուցված քրեական գործից։ Առաջինը խոսեց ՊՎԾ նախկին ղեկավարը, նա անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, թե կա տեսանյութ որտեղ երևում է՝ ինչպես է Սանասարյանը տրցակով գումար ստացել։ Սանասարյանն ասաց, որ այն մեդիան, որը կհրապարակի տեսանյութը ինքը պատրաստ է հենց այդ խմբագրությունում ձեռքը կտրել․ «Կա ինձ վստահողների մի մեծ բանակ, նրանք չեն հավատում, որ ես կարող եմ կապ ունենալ կոռուպցիոն դրսևորումների հետ, ու որոշ անձանց որոշ տեղեր մրմուռ է գալիս, բայց ես ներողամտությամբ եմ վերաբերվում։ Նման տեսանյութ չկա և չի կարող լինել»։ Սանասարյանը պնդեց, որ իրենց նպատակը եղել է գնումների հարցը կարգավորելը։


Նրա խոսքով, այս գործը չի կարող ունենալ այլ ելք, քան քրգործի կասեցումը: «Հակառակ պարագայում, Նոր Հայաստանում կսկսվի լուջ ու մասշտաբային պայքար իրավական համակարգը մաքրելու ուղղությամբ», - ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ գործը շինծու է:


Հատկանշական է, որ վերջին շրջանում, ըստ մամուլի հրապարակումների, Փաշինյանի թիմում լարվել են հարաբերությունները Դավիթ Սանասարյանին պաշտպանողների ու չեզոքների միջեւ: Նշվում է, որ Սանասրայանը պատկանում է Փաշինյանի թիմի «Սորոսական» թեւին, որոնք այս օրերին թե թիմի ներսում, թե «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» (Սորոսֆի հիմնադրամի ՀՀ-ում գործող ֆիլիալն է) իրավապաշտպանների շուրթերով քննադատում են ԱԱԾ-ին եւ դատաիրավական համակարգը: Նաեւ պատահական չէ, թե որ հարթակում է հրավիրել Սանասարյան իր մամուլի ասուլիսը: Խոսքը «Մեդիա կենտրոնի» մասին է, որը եւս ֆինանսվորվում է «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» կողմից:


Միեւնույն ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար լուրջ հիմքեր կան: Նշվում է նաեւ, որ գործը շուտով ընթացք կստանա՝ դառնալով հանրային քննարկման առարկա։ Հատկանշական է, որ Դավիթ Սանասարյանը շահագրգռված է, որ գործն ամբողջությամբ տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)։


Առաջին հայացքից որևէ տարօրինակ բան չկա Սանասարյանի ցանկության մեջ, սակայն եթե մի քիչ ուշադիր դիտարկենք իրավիճակը, ապա կհասկանանք, որ Սանասարյան Դավիթը ի դեմս ՀՔԾ-ի պետ Սասուն Խաչատրյանի ունի որպես խոշոր համախոհ, քանի որ նա ևս սորոսական գվարդիայի ներկայացուցիչ է և պատահական չէ, որ ՀՔԾ պետի հարազատ եղբայրը՝ Դավիթ Խաչատրյանը, «Սորոսի հիմնադրամի»՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահն է։


«Այսպիսով, Դավիթ Սանասարյանը սորոսական խողովակներով փրկություն է փնտրում, սակայն ի հեճուկս նրա դատախազության հանրային կապերի բաժնի պետը հայտարարել է, որ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը կշարունակի քննել Ազգային Անվտանգության ծառայությունը: Այնպես որ Սանասարյան Դավիթին սորոսականների հետ ունեցած կապերը չեն կարող փրկօղակ հանդիսանալ», - կարծում են փորձագետները։


Այս քաղաքական հաամարտությունը կարող է չսահմանափակվել միայն Սանասարյանի լիազորությունների դադարեցմամբ: Ինչպես հայտնում է «Իրատես»-ը, Դավիթ Սանասարյանի դեֆակտո պաշտոնանկությունից հետո կրկին ակտիվացել են լուրերը, որ առաջիկայում պաշտոնը կթողնի «սորոսական» թևի կարկառուն ներկյացուցիչներից ևս մեկը` ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:


«Այդ զոհաբերություններով Նիկոլ Փաշինյանը կփորձի շահել Ռուսաստանի ու Պուտինի սիրտը, բացի այդ, ինչպես կարելի է թույլ տալ, որ Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգը մշակվի սորոսականի համբավ ունեցող մարդու ձեռքով»,- ասաց «Իմ քայլի»», -հայտնում է թերթի աղբյուրը: Ի դեպ. ըստ այդ աղբյուրների` այս օրերին «սորոսականները» քննարկում են իշխանությունից անջատվելու, նոր քաղաքական միավոր-կուսակցություն ստեղծելու հարցը: