8.09.2025
Դավիթ Սանասարյանը «սպառնում» է մաքրել իրավական համակարգը. Փաշինյանի ծանր ընտրությունը
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ին անդամակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Փաշինյան

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը մեր ղեկավարության առաջնահերթություններից մեկն է: Այս մասին Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այսօր Հայաստանում տեղի են ունենում արմատական բարեփոխումներ, որոնք վերաբերում են մեր հասարակության բոլոր ոլորտներին, իսկ դրանց վերջնական նպատակը մրցակցային ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է: Փաշինյանը նշեց, որ թավշյա հեղափոխությունից հետո անցած մեկ տարվա ընթացքում հաջողվել է շոշափելի արդյունքներ գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, տնտեսվարող սուբյեկտների համար հավասար դաշտի ստեղծման, դատական իշխանության անկախության և այլ հարցերում, ինչպես նաև հաջողվել է նվազագույնի հասցնել արհեստական մենաշնորհների ու օլիգոպոլիաների գործունեությունը:


«Այսօր Հայաստանում ոչ ոք չի կարող մանիպուլացիա իրականացնել իր քաղաքական ազդեցությամբ ու ազդեցության լծակներով՝ տնտեսական նպատակների հասնելու համար: Սա առողջացրել է տնտեսական ու քաղաքական մթնոլորտը երկրում», - շեշտեց Հայաստանի վարչապետը՝ ընդգծելով, որ Հայաստանն այսօր դինամիկ զարգացող երկիր է, որը քաղաքականապես կայուն է ու կանխատեսելի:  


Այս իմաստով նա կարևորեց Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ նշելով, որ մեր երկրի ու ԵԱՏՄ անդամ պետությունների միջև արձանագրվում է առևտրաշրջանառության կայուն աճ:


Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն ընդհանուր արտահանման մեջ 2018 թվականին կազմել է 28,5 տոկոս՝ աճելով 20 տոկոսով: Իսկ ընդհանուր առմամբ առևտրաշրջանառութունն աճել է ավելի քան 11 տոկոսով:


ՀՀ վարչապետը նաև հավաստիացրեց՝ իր նախագահության շրջանում Հայաստանը ներդնելու է բոլոր ջանքերն ինտեգրացիոն գործընթացների ամրապնդման ու համագործակցության նոր ուղիների ու մեխանիզմների որոնման համար:

«ԵԱՏՄ ինտեգրացիոն առաջնային ուղղություններից մեկը գազի, նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումն է, ինչպես նաև ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ձևավորումը: Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել ջանքերը այնպիսի զգայուն հարցի շուտափույթ լուծման ուղղությամբ, ինչպիսին է էներգակիրների գնագոյացումը՝ ոչ խտրական հիմքով»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:


 

Կոտայքում գերեզմանատանը հողահատկացումների դիմաց հափշտակել են խոշոր չափերի գումարներ. ԱԱԾ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը