25.11.2024
ԵԱՏՄ-ին անդամակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Կոտայքում գերեզմանատանը հողահատկացումների դիմաց հափշտակել են խոշոր չափերի գումարներ. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով խարդախության դեպք:


Ինչպես հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ Ա.Շ-ն և Ն.Հ-ն, կազմակերպված հանցավոր խմբի կազմում, կեղծ տեղեկություններ են տարածել ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի գերեզմանատան հողերի հատկացման իրավասության վերաբերյալ և 2018 թվականի ամռանից հուղարկավորության համար օրինական կարգով տարածքներ հատկացնելու հարցով իրենց դիմած բազմաթիվ քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 1.932.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար:


Մասնավորապես՝ Ն.Հ-ն, համաձայն նախնական դերաբաշխման, գերեզմանատանը հուղարկավորման հարցով իրենց դիմած բազմաթիվ քաղաքացիների ներկայացել է որպես գերեզմանատանը հողահատկացումը կարգավորող իրավասու անձ, և վստահություն առաջացնելու նպատակով, նույնիսկ այցելել է գերեզմանատուն ու ցույց տվել ազատ հողատարածքներ: Այնուհետև համաձայնության գալով գնի շուրջ՝ խաբեությամբ հափշտակել է գումարը և փոխանցել հանցակցին՝ ստանալով իր մասնաբաժինը:


Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, մեղադրանք է առաջադրվել 2 անձի, ընտրվել են խափանման միջոցներ:


Կատարվում է նախաքննություն: