23.11.2024
Ծայրահեղ աջ ուժերը խորհրդարանում. Ովքե՞ր կկազմեն Իսպանիայի իշխանական կոալիցիա
prev Նախորդ նորություն

Կղզում ծրագրվում են նոր ահաբեկչություններ. Շրի Լանկայում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն կարծում է, որ Շրի Լանկայում շարունակվում է նոր հարձակումների ակտիվ ծրագրումը, «Ռեյթեր» գործակալության հետ զրույցում հայտնել է երկրում ԱՄՆ դեսպան Էլեյնա Տեպլիցը:

«Մենք կարծում ենք, որ ներկայումս ակտիվ ծրագրավորում է ընթանում»,- հայտարարել է Տեպլիցը:

ԱՄՆ դեսպանի խոսքով՝ խմբավորման ակտիվ անդամները, որը պատասխանատու է Զատկի կիրակի իրագործված հարձակումների համար, կարող են դեռեւս ազատության մեջ լինել: «Մեր կարծիքով՝ ահաբեկչական սպառնալիքը շարունակվում է, եւ կարող են լինել ակտիվ դավադիրներ»,- նշել է նա: