Վրաստանն ու ՌԴ–ն փորձում են Շվեյցարիայի օգնությամբ բացել սահմանային անցակետեր` Վրաստանից տարանջատված Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքով, փոխանցում է Neue Zürcher Zeitung–ը։Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հաստատել է, որ Վրաստանը պայմանագիր է կնքել շվեյցարական Société Générale de Surveillance (SGS) ընկերության հետ`ՌԴ–ի ու Վրաստանի միջև սահմանային անցակետերի մոնիթորինգի համար։Նշվում է, որ սահմանային անցակետերի բացումից կարող է օգտվել նաև Հայաստանը ու Երևանի թշնամի Ադրբեջանը փորձում է այդ հարցով ճնշում գործադրել Վրաստանի ու հնարավորության դեպքում նաև ՌԴ–ի վրա։