Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւս մեկ տարով երկարաձգել է ահաբեկիչների դեմ պատժամիջոցների ռեժիմը, որոնք խաթարում են Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացը: Այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:«Ահաբեկչական գործողությունները շարունակում են սպառնալ Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացին եւ արտակարգ սպառնալիք են հանդիսանում ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ ԱՄՆ տնտեսության համար», - ասել է Թրամփը: