20.04.2025
Realpolitik. վարչապետի կարգավիճակում Փաշինյանը փոխել է դիրքորոշումն ԵԱՏՄ-ի հարցում
prev Նախորդ նորություն

Դատարանը մերժեց. «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանը կմնա կալանքի տակ

Դատարանը մերժեց «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու մասին նրա պաշտպանների միջնորդությունը:


Ղազարյանի պաշտպանական թիմի անդամ Արսեն Սարդարյանը լրագրողներին հայտնեց, որ այդ որոշումը գնահատում են որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ: Նա նաև նշեց, որ դատարանի փաստարկները, թե ազատության մեջ գտնվելով Ղազարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, կարելի է որակել որպես վերացական բացատրություն:


Հիշեցնենք, ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամ մաքսատուրք և հարկ:


Դավիթ Ղազարյանը կալանավորվել էր ապրիլի 8-ին:


 


 

Սիրիայում քրդերը վտանգում են հայ համայնքը և սա լուրջ ահազանգ է. փորձագետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար