25.11.2024
Բազմազավակ ընտանիքները պետք է լինեն պետության հոգածության ներքո. տոնը նաև խորհելու առիթ է
prev Նախորդ նորություն

«Սպայկա» ընկերության տնօրենը կալանավորվեց. դատարանի դիմաց բողոքի ակցիա է

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: Դատարանն այսպիսով բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման ընտրելու վերաբերյալ:


Այս պահին դատարանի բակում աշխատակիցները բողոքի ակցիա են անում դատարանի շենքի դիմաց: Նրանք պահանջում են ազատ արձակել Դավիթ Ղազարյանին եւ դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը:


Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը): Առաջադրված մեղադրանքում Ղազարյանն իրեն մեղավոր չի ճանաչում:


Ըստ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության, «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, 2014-2015թթ. ընթացքում «Սպայկա» ՍՊ ընկերության միջոցով ձեռք է բերել դեպի Հայաստանի Հանրապետություն փոխադրման և ներմուծման ենթակա պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ և այլ ապրանքներ, որոնք 01.01.2015-11.01.2016թթ. ժամանակահատվածում Վրաստանի տարածքով իրականում ներմուծել է Հայաստանի Հանրապետություն:


Իրականացված ներմուծումների ժամանակ նշված ապրանքների խմբաքանակները Վրաստանի մաքսային սահմանից դեպի Հայաստանի Հանրապետություն արտահանելիս Վրաստանի մաքսային մարմիններին ներկայացվել են հիշյալ ապրանքատեսակների իրական անվանումները, քաշը, արժեքը, ծագման երկիրը, մատակարար և գնորդ կազմակերպությունների և այլ իրական տվյալների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը՝ այդ թվում ինվոյսները, սակայն նշված ապրանքատեսակները Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս՝ Հայաստանի մաքսային մարմիններին ներկայացվել են կեղծ փաստաթղթեր այն մասին, թե իբր ներմուծված ապրանքներն իրենցից ներկայացրել են բացառապես մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի հաշվարկումից և վճարումից ազատված ապրանքատեսականի, իսկ որպես ներմուծող կազմակերպություն հանդես է եկել «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրինության կողմից կառավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն:


Արդյունքում, արտերկրի տարբեր կազմակերպություններից իրականում ներմուծված ապրանքները Հայաստանում մաքսազերծել է այլ ապրանքատեսակու անվան տակ, որոնց մաքսազերծումը ազատված է մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի հաշվարկումից և վճարումից: